Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Թուրքիայում պատմել են Ղարաբաղում մշտադիտարկման հարցով Ռուսաստանի հետ բանակցությունների մասին

Թուրքիայում պատմել են Ղարաբաղում մշտադիտարկման հարցով Ռուսաստանի հետ բանակցությունների մասին
01.12.2020 | 14:42

Թուրքիան շարունակում է բանակցությունները Ռուսաստանի հետ պլանային ձևով Լեռնային Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնի տեխնիկական ասպեկտների շուրջ, երկուշաբթի հայտարարել է ՊՆ նախարար Հուլուսի Աքարը:

Անկարան և Մոսկվան նոյեմբերի 11-ին ստորագրել են Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու կենտրոնի մասին հուշագիր: Դրանից առաջ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվան և Անկարան կաշխատեն Ղարաբաղի հարցով Ադրբեջանի տարածքում գտնվող դիտորդական կենտրոնի միջոցով, «համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսք չկա»: «Մեր բանակցությունները Ռուսաստանի ռազմական պատվիրակության հետ Ղարաբաղում դիտորդական կենտրոնի տեխնիկական ասպեկտների վերաբերյալ շարունակվում են ըստ նախատեսված ժամանակացույցի», - Աքարի խոսքը մեջբերում է «Անադոլու» գործակալությունը:

Դիտվել է՝ 4298

Մեկնաբանություններ